Արդյունավետ դիմակ. երիտասարդացեք 5 րոպեում
LifestyleԱյս դիմակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել կնճիռներից և մաշկը ավելի ձիգ դարձնել։ Այս հիանալի դիմակը շատ լավ երիտասարդացնում է մաշկը և թարմություն հաղորդում։ Արդեն առաջին իսկ օգտագործումից հետո դուք կտեսնեք հիանալի արդյունք։
Պատրաստման համար անհրաժեշտ է`
1 հատ ձվի սպիտակուց
½ թեյի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը`
1. Վերցրեք մեկ հատ միջին չափի ձու, առանձնացրեք սպիտակուցը և դեղնուցը։
2. Այժմ սպիտակուցը հարեք այնքան, մինչև առաջանա խիտ փրփուր։
3. Այնուհետև ավելացրեք կիտրոնի հյութ, կոկոսի յուղ, ևս մեկ անգամ հարեք։
Քսեք ստացված դիմակը երեսին և պարանոցին, պահեք 5-10 րոպե, մինչև դիմակը ամբողջությամբ չորանա, այնուհետև լվացվեք գոլ ջրով կամ բույսերից պատրաստված թուրմով։ Լավ արդյունքի հասնելու համար այս դիմակը անհրաժեշտ է անել շաբաթական երկու անգամ։