ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում նավերի աղաչափերի պատվերները Գյումրիում իրականացնելու համար
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ՌԴ «Միասնական ռուսական նավատորմ» կորպորացիայի հետ՝ նավերի աղաչափերի պատվերները կրկին Գյումրիում իրականացնելու համար:
Խոսքը վերաբերում է նավերի աղաչափեր պատրաստող Գյումրու «Անալիտիկ սարքեր-1» գործարանին: Բանակցությունները կշարունակվեր: Հուլիսի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Բանակցությունները կշարունակվեն, և տեխնոլոգիական վերանայումների հենքի վրա, հուսանք, «Անալիտիկ սարքեր-1» գործարանը կկարողանա իր ամբողջ արտադրական հզորությամբ ապահովել թե՛ արտադրության կազմակերպում, թե՛ իրացում»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունը գործարանին կաջակցի նաև արտահանման ապահովագրական ողջ սխեմայով:
Գյումրու «Անալիտիկ սարքեր-1» գործարանը, որը խորհրդային տարիներին նավերի աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր, պատվերների բացակայության պատճառով խնդիրների առաջ է կանգնել: Գործարանի պատրաստած աղաչափերը ՌԴ պաշտպանության նախարարության երկրորդ-երրորդ սերունդների սուզանավերի վրա են օգտագործվում: Նոր՝ 4-5-րդ սերունդների սուզանավերի աղաչափերը մի փոքր տարբեր են: Դրանք պատրաստվում են միայն Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտահետազոտական ինստիտուտում:
Գյումրու գործարանն այս պահին իրականացնում է միայն հին աղաչափերի նորոգում, սակայն ինչպես վստահեցրեց գործարանի տնօրեն Ժորա Ավետիսյանը, գործարանն ի վիճակի է ոչ միայն հին աղաչափերի նորոգում իրականացնել, այլ նաև պատրաստել նոր սերնդի սուզանավերի աղաչափեր: «Մենք պատրաստ են ցանկացած խնդիր լուծել, այդ թվում նաև հումքի հետ կապված, միակ խնդիրը միայն պատվերների առկայությունն է, որի դեպքում ոչ միայն արտադրական ծավալները կավելանան, այլ նաև աշխատողների թիվը: Գործարանն ունի նաև ընդլայնվելո ւ հնարավորություն»,-ավելացրեց տնօրեն Ժորա Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում գործարանը միշտ է աշխատել՝ թեկուզ քիչ ծավալներով: Խոսելով նոր շուկաների մասին՝ գործարանի տնօրենը փաստեց, որ այս աղաչափերը նախագծված են միայն ռուսական նավատորմի համար և այլ երկրում շուկա փնտրելն անիմաստ է: Այս պահին գործարանի աշխատողների թիվը 40 է, բայց պատվերների դեպքում մինչև 100 և ավելի աշխատող կարող է պահել գործարանը: Տարեկան հիմա արտադրվում է 266-300 միլին դրամի արտադրանք: Խորհրդային տարիներին գործարանը եղել է եզակին և արտադրել է հսկայական քանակո ւթյամբ աղաչափեր: