Չինչին գյուղի անհետացած բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են
ОбществоՏավուշի մարզի Չինչին գյուղի բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չինչին գյուղի գյուղապետ Կարեն Դարբինյանը:
«Ոչ մի նորություն չկա: Ոստիկանությունը, փրկարարները շարունակում են փնտրել, սակայն դեռ որևէ արդյունք չկա: Չենք կարողանում գտնել, ամեն պահի սպասում ենք նորությունների»,-ասաց Կարեն Դարբինյանը:
Ավելի վաղ գյուղապետը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ անհետացման վերաբերյալ բոլոր վարկածները դիտարկվում են: Կարեն Դարբինյանը նշել էր, որ նախկինում նման դեպք չէր եղել, իրենց գյուղից բնակիչ չէր անհետացել: Ինչ վերաբերում է Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ.-ին, ապա գյուղապետը նշել էր, որ ինքը հանգիստ մարդ է, պարզապես վերջերս երբեմն նրա մոտ հիշողության կորուստ էր արձանագրվում:
Հուլիսի 26-ին՝ ժամը 12.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ Խ.Կ-ն(ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և չի վերադարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։ Դեպքիվայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում ենորոնողական աշխատանքներ: