Քիմ Քարդաշյանը համարում է, որ իր քույրը՝ Քենդալ Ջենները եւ Քրիշթիանու Ռոնալդուն իդեալական զույգ կլինեին
LifestyleՄինչ Ռոբ Քարդաշյանը ընտանեկան անախորժությունների մեջ է հայտնվել, Քիմ Քարդաշյանը ուզում է իր քրոջը՝ Քենդալ Ջեններին Քրիշտիանու Ռոնալդուի հետ մտերմացնել:
Ռոբ Քարդաշյանը, իր հղի ընկերուհու՝ Բլեք Չայնայի հեռախոսի մեջ տեսնելով կասկածելի «սմս» հաղորդագրություններ, սոցցանցերի իր էջերից ջնջել է այն ամենը, ինչ կապ ուներ Չայնայի հետ:
Միաժամանակ հայտնի է դարաձել, որ Ջեյ Լոի համերգի ժամանակ 35-ամյա հայուհին պարում էր Եվրոպայի նորահայտ չեմպիոնի հետ: Ասում են, թե հեռուստաաստղը սկսել է ակտիվ զբաղվել իր կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների անձնական կյանքը դասավորելով:

«Քիմը համարում է, որ Քրիշթիանուն իդեալական համապատասխանում է Քենդալին,- մեջբերում է աստղի ներկայացուցչին HollywoodLife պորտալը,- Ավելին, նա անհավանական գեղեցիկ է ու հմայիչ: Գուցե նրանց հանդիպումը հենց ճակատագրով է նախատեսված»:

Հիմա Քիմը հույս ունի, որ Քենդալն ու Քրիշտիանուն ժամադրության կգնան: Նշենք, որ արտասահամանյան լրատվամիջոցներում արդեն խոսակցություններ կան այն մասին, որ 31-ամյա Ռոնալդուն անտարբեր չէ 20-ամյա Ջենների հանդեպ: Այս տարեսկզին ֆուտբոլիստը «լայք» էր դրել սոցցանցում մոդելի լուսանկարի տակ: Այս արարքը աննկատ չի մնացել: Ավելին՝ Քենդալն ինքը բազմիցս ասել է այն մասին, որ Քրիշտիանուին շքեղ տղամարդ է համարում: