Էբոլա տենդի դեմ ճապոնական պատրաստուկն արդյունավետ Է
Международные новостиԷբոլա տենդի բուժման համար այն պատրաստուկը, որը մշակել Է Ճապոնիայի Toyama Chemical Co. դեղագործական ընկերությունը, «դատելով ըստ ամենայնի, արդյունավետ Է»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ճապոնական Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, որտեղ Էլ տեղի է ունեցել այդ դեղամիջոցի փորձնական օգտագործումը:
Ճապոնական կողմն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը:
Ավիգան պատրաստուկի փորձարկումը կատարվել Է ֆրանսիացի բուժքրոջ վրա, որն ավելի վաղ վարակվել Էր Էբոլա վիրուսով Լիբերիայի համաճարակի գոտում աշխատելու ընթացքում եւ բուժման համար շտապ վերադարձվել Էր հայրենիք: Ներկայում նա գտնվում Է Փարիզի արվարձանի Սեն Մանդե զինվորական հոսպիտալում:
Ավիգանը, որը նաեւ հայտնի Է որպես ֆավիպիրավիր, մշակվել Է տակավին 1998 թվականին:
Ճապոնիայի նախարարների կաբինետի հոկտեմբերի 3-ի նիստում որոշում է ընդունվել լրացուցիչ 22 մլն դոլար հատկացնել Էբոլա տենդի դեմ պայքարին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, սեպտեմբերի վերջին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հայտարարել էր այդ նպատակով 40 մլն դոլար տրամադրելու մասին: Օգնությունը կուղարկվի եւ կբաշխվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապուղիներով:
Այդպիսով, այդ մահացու հիվանդության դեմ պայքարում Ճապոնիայի կողմից տրամադրվող անհատույց շտապ օգնության ծավալը կկազմի 62 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: