Ոստիկանությունը հիշեցնում է` ԱԱԾ-ն պարբերաբար զինված խմբի անդամներին հանձնվելու կոչ է անում
ОбществоԱզգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի տարածքում գտնվող խմբին զենքը վայր դնելու և հանձնվելու պահանջը ներկայացնում է պարբերաբար և ամենատարբեր եղանակներով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` նշելով` դա արվում է, որ խմբի յուրաքանչյուր անդամին հասանելի լինի պահանջի էությունը, հանձնվելու ընթացակարգը և իրավական հետևանքները: