Ես աննորմալ կապածություն ունեմ նրանց հետ. Ելենա Բորիսենկոն նշում է 43 ամյակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մշտապես երիտասարդ ու ժպտադեմ Ելենա Բորիսենկոն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է ընկերների անակնկալի ու կյանքի ամենամեծ երազանքի մասին:
«Ես սիրում եմ հենց կեսգիշերին, երբ փոխվում է օրը, շնորհավորել հարզատներիս ու այդ ժամից սկսած տոն դարձնել նրանց օրը, իսկ երեկ պարզվեց, որ ընկերներս էլ իմ մասին են հոգ տարել ու հենց կեսգիշերին որոշել են անակնկալ անել ինձ: Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն ու պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը, ինչպես նաեւ մտերիմ ընկերուհիներս ու քույրս ուղիղ կեսգիշերին այնքան ուրախ մեկնարկեցին ծննդյանս օրը, որ այն հաստատ երկար եմ հիշելու»,- պատմեց հոբելյարն ու շարունակեց.
«Անկեղծ ասած հենց հիմա գտնվում եմ «Կալիգուլա» գեղարվեստական ֆիլմի փորձերին, այսօր էլի աշխատանքային ծրագրեր կան: Օրեր առաջ թվում էր, թե մոռանալու եմ ծննդյանս օրը, բայց ինչպես հասկանում եմ՝ այսօր դա անհնար կլինի, պլաններս ինչպես միշտ չեն հաջողվում: Վստահ եմ՝ երեկոյան ինձ ինչ-որ աննորմալ բան է սպասվում, միայն թե չգիտեմ՝ ինչ: Ի դեպ՝ ծննդյանս օրը շատ եմ սիրում, անասելի կարեւորում եմ մարդու ծնունդը, քանի որ դրա մեջ մի յուրօրինակ ուրախ բան կա, նշանակում է՝ այս կյանքում անելիք ունես»:
Շարունակությունը` այստեղ: