ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան. ՄԻՊ
ОбществоԽորենացու, Տիգրան Մեծի փողոցների հարակից հատվածից հուլիսի 26-ի գիշերվա երթից հետո ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան։
Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր Ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որևէ բողոք և գանգատ չեն ներկայացրել: Բերման ենթարկվածները Պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով: Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան»- ասվո ւմ է հայտարարության մեջ: