Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները էլեկտրոնային սակարկությունների ժամանակ աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում թանկացել են 0.43 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 42.10 դոլարի:
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները աճել են 0.39 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 43.64 դոլարի: