Դիանա Կրյուգերն իր հանգիստն է վայելում Շրի Լանկայում (ֆոտո)
LifestyleԳերմանական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Դիանա Կրյուգերն իր հանգիստն է անցկացնում Շրի Լանկայում։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում։
Ինչպես ասում են, սթրեսից ազատվելու լավագույն միջոցը ճամփորդելն է։ Դիանան հետևում է այս խորհրդին։
Հիշեցնենք, որ նա երկար տարիների հարաբերություններից հետո բաժանվել է իր ընկերոջից՝ դերասան Ջոշուա Ջեկսոնից։ Նրանք ամուսնացած չէին, բայց բավական երկար ժամանակ միասին էին ապրում, երեխա նույնպես չունեին, քանի որ Դիանան բազմիցս նշել է, որ չի ուզում ամուսնանալ ու երեխաներ ունենալ։






