Եթե Քարդաշյանի ոճը զիջի իր դիրքերը Հայաստանում, ավելի լավ կլինի. Դիանա Շատվերյանը խորհուրդ է տալիս ինչպես հագնվել (ֆոտոշարք)
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանը վերջերս թողարկեց իր մոդելավորած հագուստների ամառային նոր հավաքածուն։ Դիզայների հետ խոսել ենք այս ամռան թրենդների և հակաթրենդների մասին, ինչպես նաև լուսանկարել նրան դստեր՝ փոքրիկ Վիվիենի հետ։
-Պատմեք նոր հավաքածուի մասին։
-Ստեղծել եմ հիմնականում անհամաչափ /ասիմետրիկ/ ձևվածքով զգեստներ` համադրելով երեք տարբեր գույներ, որոշ դեպքերում նաև` առաջին հայացքից անհամադրելի թվացող գործվածքներ, հավաքածուում օգտագործել եմ նաև վառ գույների տարբեր գործվածքներ, այդ թվում` ծոպեր, պլիսսեներ, որոնք 2017 թվականի համաշխարհային նորաձևության տենդենցներ են։ Նոր հավաքածուի ֆոտոշարքը ներկայացված է իմ Facebook-ի և Instagram-ի էջերում։
-Որո՞նք են այս սեզոնի գլխավոր թրենդները:
-Նրանք են, ինչ օգտագործել եմ իմ նոր հավաքածուում (ժպտում է)։ Ասիմետրիկ ձևվածք, ծոպեր, բոհո-շիկ, լայն տաբատներ, բարձր գոտկատեղով տաբատներ, լայն վերնաշապիկ-խալաթներ և այլն։
Շարունակությունը` այստեղ: