Քիմ Քարդաշյանի հետ անկողնում. Քանյեի եւ Քիմի նոր ֆոտոշարքը՝ Harper's Bazaar-ի համար
Lifestyle«Անկրկնելի ֆենոմեն»,- ահա այսպես է 35-ամյա Քիմ Քարդաշյանին անվանում ամերիկյան Harper's Bazaar պարբերականը, որը նոր ֆոտոշարք է իրականացրել հեռուստաաստղի եւ նրա ռեփեր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։
![]()
Բացի լուսանկարվելուց, զույգը նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ պատմել, որքան էլ զարմանալի է, Թեյլոր Սվիֆթի երգացանկից սիրելի ստեղծագործության, իրենց անձնական եւ ընտանեկան կյանքի մասին։
![]()
«Ես սիրում եմ նրա մերկ լուսանկարները՝ բոլոր դիրքերից։ Ես սիրում եմ մերկությունը, եթե խոսքը գեղեցիկ մարմնի մասին է»,- Քիմի մասին ասել է Քանյեն։
![]()
Ֆոտոշարքի հեղինակն է Կարլ Լագերֆելդը։
![]()
Harper's Bazaar սեպտեմբերյան համարը կթողարկվի օգոստոսի 2-ին։
![]()
Ամուսինները ներկայացել են Valentino, Chanel, Prada ապրանքանիշերի հագուստներով։