«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը համերգներով հանդես կգա Գերմանիայում
Культура«Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետը, «Ռեինվոկալ» փառատոնի հրավերով և աջակցությամբ՝ 2016 թվականի հուլիսի 29-31-ը, Գերմանիայում հանդես կգա երեք համերգով. հուլիսի 29-ին՝ Շլոս Էնգերսում, հուլիսի 30-ին և 31-ին՝ Սենտ Բլազիենում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 29-ին, Շլոս Էնգերսի Քրիստուս Կիրխե եկեղեցում կայանալիք համերգը նվիրվում է՝ ս. թ. հունիսի 2-ին, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և կանցկացվի «Շնորհակալությո՛ւն Գերմանիա» խորագրի ներքո, «Ռեինվոկալ» փառատոնի շրջանակում:
Համերգը ամբողջությամբ կհեռարձակվի «SWR 2»-Südwestrundfunk 2 ռադիոկայաններով, իսկ հուլիսի 30-ին և 31-ին, Սենտ Բլազիեն քաղաքի գլխավոր եկեղեցում: Ծրագրում կհնչեն՝ Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ, արևմտաեվրոպական և հայ ժամանակակից հոգևոր խմբերգերը: Համերգների հղումները՝ Շլոս Էնգերս, Սենտ Բլազիեն: