Total look.Ինչպես հագնվել ամբողջությամբ նույն գույնի մեջ և չսխալվել (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Total look-ը դա ամբաղջական կերպար է` ստեղծված մեկ բրենդի, դիզայների, կինոինդուստրիայի կամ որևէ հայտնի մարդու կողմից: Այն ունի մի քանի նշանակություն.
1 Երբ կերպարն ամբողջովին կրկնօրինակած է պոդիումից
2. Երբ կերպարն ամբողջությամբ կազմված է միևնույն բրենդից
Նշված երկու դեպքերում էլ total look-ը վատ ճաշակի և երևակայության բացակայության նշան է: Ենթադրվում է, որ մարդը չի կարողացել համադրել միմյանց հետ տարբեր բրենդներ կամ գտնել սեփական ունիկալությունը և ստիված է եղել ամբողջությամբ կրկնօրինակել պոդիումային կամ որևէ celebrity-ի կերպարը:
Այլ հարց է գունային total look-ը: Ամբողջությամբ նույն գույնի մեջ հագուստն իդեալական տարբերակ է առավել բարձրահասակ և նրբագեղ երևալու համար: Առավել տարածված է սպիտակ total look-ը, սևը և կարմիրը, բայց կարելի է համարձակ էքսպերիմենտներ անել յուրաքանչյուր գույնի հետ` պաստելայինից մինչև ակտուալ նարնջագույնն ու մանուշակագույնը:



Wnews.am-ը խորհուրդները գունային ճիշտ total look կազմելու համար.
- խուսափել նախշերից
- համադրել միևնույն գույնի միևնույն երանգը. օրինակ կարմիրի սառը երանգը խորհուրդ չենք տա համադրել տաք երանգի հետ:
- օգտագործել միևնույն գույնն ու երանգը, բայց համադրել կտորի տարբեր տեսակներ ու ֆակտուրաներ . օրինակ`տրիկոտաժ և դենիմ, կաշի և շիֆոն:
- եթե ընտրել եք սև total look, թող, որ մարմինը մի քիչ բաց լինի` բաց ուսեր, դեկոլտե, ոտքեր, ընտրեք ինքներդ, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի կերպարը չափազանց մռայլ չլինի:
- բավական ակտուալ է ջինսե total look-ը, բայց այն ժամանակավոր թրենդ է, ամենայն հավանականությամբ, հաջորդ սեզոն ջինսե շապիկ, ջինսե տաբատ, ջինսե վերարկու համադրությունն այլևս ակտուալ չլինի:

Սովորաբար total look -ը կրում են մարմնագույն կոշիկների հետ, կարելի է ընտրել նաև հագուստի գույնին համապատասխան կոշիկներ, այդպես ավելի բարձրահասակ կերևաք, սև և սպիտակ կոշիկները նույնպես թույլատրելի են, եթե ընտրել եք նուրբ բոկոտիկներ, սպորտային կոշիկներ, կամ լակոնիկ այլ կոշիկներ, որոնք չեն ծանրացնում կերպարը: Հրաշալի տարբերակ է նաև 2016-ին ակտուալ մետալիկ երանգով կոշիկները, ինչպես դա արել է Քենդա Ջենները:
Total look -ի սիրահար են շատ հայտնիներ: Ինչպես օրինակ` նորաձևութայն իկոնա համարվող Վիկտորիա Բեքհեմը:












