Օրվա բաղադրատոմս. Շոկոլադով բլիթներ
LifestyleԲաղադրամասեր՝
3 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
300 գրամ կաթնաշոռ
1 հատ ձու
2 ճաշի գդալ կաթի փոշի
1 ճաշի գդալ շաքարավազ
50 գրամ շոկոլադ
Բուսայուղ
2 ճաշի գդալ նուշ
Շաքարի փոշի և անանուխ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակ՝
Նուշը մի փոքր տապակել թավայի մեջ հետո մանրացնել բլենդերով։
Կաթնաշոռին ավելացնել ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթի փոշին, մանրացրած նուշը։

Խմորը բաժանել մի քանի մասի, կենտրոնում դնել շոկոլադի կտորը։
Փակել բոլոր կողմերից։
Վարսակի փաթիլները բլենդերով անցկացնել։
Թաթախել գնդիկների փաթիլների մեջ։
Տապակել թավայի մեջ։
Մատուցել շաքարի փոշիով ու անանուխով։


