Բուլղարիայում ապրում է ավելի քան մեկ միլիոն գնչու՝ կազմելով բնակչության 15%- ը։ Ընտրությունների ժամանակ այս մարդիկ վաճառում են իրենց ձայնը տասը եվրոյով։ Եվ սա ամենաազդեցիկ եղանակն է՝ Բուլղարիայում առկա արատավոր համակարգի վերարտադրության համար։ Գնչուների համար միևնույն է երկրի վիճակն էլ, համակարգն էլ․ էդ պահին տվող կա, վերցնում են։
Հայաստանում, ըստ մեր պաշտոնական վիճակագրության, գնչուներ կամ, մեր լեզվով ասած, ցիգաններ չեն ապրում։Իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարազդատ Կարապետյանը