Քորթնի Քարդաշյանը ընթրել է մոդել Դոն Բենջամինի հետ
LifestyleՔորթնի Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ գերդաստանի հետ այցելել է տատին՝ Մերի Ջոյին, Սան Դիեգոյում, որտեղ Քրիս Ջենների 82-ամյա մայրը իր ծննդյան օրը նոր բուտիկ էր բացել:

Քորթնին իր նախկին բոյֆրենդ Սքոթ Դիսիքի ու իր երեխաների հետ էր, բայց ավելի ուշ գեղեցկուհուն տեսել են արեւմտյան Հոլիվուդում:

Քիմ Քարդաշյանի քրոջը տեսել են մոդել Դոն Բենջամինի հետ, որի հետ աղջիկը ճաշել է The Nice Guy հաստատությունում:


Ի դեպ, Քորթնիի հագին Քանյե Ուեսթի Life Of Pablo հավաքածուից սվիտեր էր 200 դոլար արժողությամբ:

Աղբյուր` Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure