Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում
ОбществоՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Պավել Մանուկյանի առողջական վիճակը երեկվա համեմատ նույնն է: Կայուն ծանր է, սակայն դրական տեղաշարժը նկատելի է: Ինչպես արդեն հաղորդել էինք արհեստական շնչառական ապարատն անջատված է, շնչում է ինքնուրույն, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում կշարունակի բուժումը»,-ասաց Անահիտ Հայթայանը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինվածանձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանությանպարեկապահակային ծառայության գնդիտարածք: ուլիսի լույս 27-ի գիշերըպարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներինեն հանձնվել զինված խմբի անդամներ ԳագիկԵղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցելփոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը,ինչպես և ՊավելՄանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Արամ Մանուկյաննարդեն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: