Իրինա Շեյքը ճապոնական Vogue-ի ֆոտոսեսիայում (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ռուս թոփ մոդել Իրինա Շեյքն Իտալիայում նկարահանվել է ճապոնական Vogue-ի համար։
Ինչպես նշում է Tatler.ru-ն՝ նախագծի գաղափարական ոգեշնչողի ու ոճաբանի դերում հանդես է եկել street style-ի թագուհի Աննա Դելո Ռուսոն։ Ոճաբանը Շեյքին հեշտությամբ կերպարանափոխել ու վերածել է սիցիլիական այրուլ՝ այդ նպատակով օգտագործելով սգո ժանյակներ ու Alexander McQueen, Ralph Lauren և Nina Ricci բրենդերի աշնանային հավաքածուների զգեստներ։
Դելո Ռոսոն թոփ մոդելի համար յուրահատուկ «գործընկերներ» է ընտրել՝ այծեր, հավեր, սագեր ու այլ կենդանիներ։









