Օգոստոսի 5-ից ջերմաստիճանի զգալի բարձրացում է սպասվում. Գագիկ Սուրենյան
Обществоtert.am-ը գրում է.
Առաջիկա հինգ օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի. Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա ներկա պահին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: «Մինչև օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկը օդի առավելգույն ջերմաստիճանը չի գերազանցի +32…+33 աստիճանը: Ջերմաստիճանի զգալի բարձրացում պետք է սպասել օգոստոսի 5-ից»,-ասաց նա:
Ըստ Գագիկ Սուրենյանի՝ ցիկլոնի գործունեության ակտիվ գոտիները կլինեն՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիները, Գեղարքունիքը, որտեղ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մյուս շրջաններում՝ Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում տեղումների հավանականությունը մեծ է հատկապես երեկոյան ժամերին:
Վաղվանից սկսած առաջիկա հինգ օրերին, հատկապես մեծ է կարկուտի հավանականությունը: «Ինչ վերաբերվում է օդի ջերմային ֆոնին: Մեր երկիրը գտնվում է արևմտյան սառը օդային հոսանքների ազդեցության գոտում»,-ասաց նա: