Կյանքս զրոյից սկսելու խնդիր երբեւէ չեմ ունեցել. Լենա Ղազարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Իմ անունն է», «X ֆակտոր» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած երգչուհի Լենա Ղազարյանը Life.panorama.am-ին պատմել է ոչ միայն առաջիկա աշխատանքների, այլեւ Միացյալ նահանգներում գրանցած հաջողության մասին:
«Այս պահին մի քանի նոր երգեր ունեմ, իսկ մոտ օրերս կնկարահանվի իմ՝ «Երեւան» երգի հիման վրա տեսահոլովակը, որի հեղինակն է Նյու Յորքում բնակվող Արթուր Բարսեղյանը»,- նշեց Լենան ու պատմեց արդեն իսկ «Երեւան» երգի գրանցած հաջողության մասին.
«Շատերը տեղյակ չեն, սական «Երեւան» երգը վերջերս ԱՄՆ-ի ռադիոկայանների մրցույթում գրավեց առաջին տեղը, ի դեպ՝ այն Ստաս Միխայլովի եւ Գրիգորի Լեպսի երգերի համեմատ 500 ձայնով ավել հաղթանակ տարավ: Ինձ առանձնահատուկ երջանկացնում է այն փաստը, որ հենց մեր Երեւանի մասին երգն է հաղթել ԱՄՆ-ում, վստահ եմ՝ այդ հաղթանակիս համար հատկապես ուրախ կլինեն այնտեղ ապրող մեր սփյուռքահայերը»:
Շարունակությունը` այստեղ: