Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի հարձակման մասին լուրը
ОбществоSOS-ն իր Facebook-յան էջում լուր է տարածել, թե լուր են ստացել Քարվաճառից, որ կազմակերպված հարձակում է տեղի ունենալու Ադրբեջանի կողմից: Նրանք գրում են, որ առաջնագծում գտնվող տղաներին փամփուշտներ չեն տալիս, և նահանջի հնարավորություն են տվել։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NewsBook-ի հետ զրույցում հերքեց լուրը և ասաց. «Խնդրում եմ բանակի մասին ապատեղեկատվություն չտարածել»:
Նյութի աղբյուրը` Newsbook.am