ԱՄՆ-ում անհայտ անձը շուրջ կես մլրդ դոլար է շահել վիճակախաղով
ОбществоԱմերիկյան Ռեյմոնդ քաղաքի արվարձաններից մեկում վաճառվել է Powerball վիճակախաղի հաջողակ տոմս, որը շահել է 478 մլն դոլարանոց ջեքփոթը:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, խոսքը մասնավորապես վերաբերում է Գրենթի Սթեյթ կոչվող արվարձանին, որն ունի մոտ 10.000 բնակիչ: Նրանցից մեկը մի անթարթում դարձել է մոտ կես միլիարդ կարողության տեր, սակայն հաղթողի ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա Powerball-ի պատմության մեջ 8-րդ խոշորագույն ջեքփոթն է: