Գերմանիան Ոււկրաինա կուղարկի 200 ջոկատայինների. Bild
Международные новостиԳերմանիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 200 ջոկատայինի՝ ԵԱՀԿ-ի կողմից ուղարկված դիտորդների պաշտպանության համար, ովքեր Դոնբասում աշխատանքներ են իրականացնում: Այս մասին գրել է գերմանական Bild պարբերականը:
Ջոկատայինները պատերազմական գոտում կարող են զբաղվել՝ ինչպես դիտորդների պաշտպանությամբ, այնպես էլ LUNA տեսակի անօդաչու օդանավերի սպասարկմամբ:
Նշվում է՝ քանի որ զինվորները զենք են կրելու, Ուկրաինայում նրանց ներկայությունը պետք է համաձայնեցվի Բունդեսթագում:
Ավելի վաղ, ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայում զինված գործողությունները՝ վերջերս Կարմիր խաչի աշխատակցի մահվան հետ կապված: