Մինի զգեստով Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ լանչ անելիս
LifestyleՔիմ Քարդաշյանը ու Քանյե Ուեսթը միասին գնացել են լանչի: 39-ամյա ռեփերը փայլերով ջինսերով էր, իսկ հայուհին նախընտրել էր մինի զգեստը, ամուսնու Yeezy Boosts ապրանքանիշի երկարաճիտ կոշիկները (որոնք, ի դեպ, 1000 դոլար արժեն), ձեռքին էլ Louis Vuitton պայուսակ:





35-ամյա հայուհին ամուսնու հետ գնացել է Ysabel ռեստորան:
Հիշեցնենք, որ օրերս թողարկվել է Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակը, որի գլխավոր դերում Քիմն է (նրա ստուդիայական յոթերորդ The Life of Pablo ալբոմի երգերից մեկի հիման վրա ստեղծված տեսահոլովակը, որում Քիմից բացի նկարահանվել են Ջոան Սմոլսը, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Սաշա Լուսսը, երգչուհի Սիան), որը միաժամանակ նաև Balmain ֆրանսիական ապրանքանիշի գովազդարշավին աջակցելու նպատակ ուներ:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ ՝ AKM-GSI