Թուրքը 19 անգամ խփել է, ինձ ոչ մի բան չի եղել, էս մի հատից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի. Արայիկ Խանդոյան
ОбществоԱյսօր Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) պաշտպան Արայիկ Պապիկյանը հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից:
Ըստ պաշտպանի` Միայնակ Գայլն ասել է. «Ինձ համար դա շատ փոքր բան է, թուրքը 19 անգամ խփել է, ինձ ոչ մի բան չի եղել, էս մի հատից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի: Արայիկ Խանդոյանը ոսկրային վնասվածք չունի»:
«Նա ընկճված չէր, ընկճված չէին նաեւ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, իսկ երբ Արայիկից հարցրեցի, թե ինչ կուզենա, փոխանցեմ իր ընկերներին, ասաց, որ փոխանցեմ, որ ինքը շատ է սիրում Հայաստանը եւ հայ ժողովրդին»,- մանրամասներ պատմեց Ա. Պապիկյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, պաշտպանի խոսքով` այսօր, ենթադրաբար, կլինեն քննչական գործողություններ: