Աստղային խոհանոց․ ի՞նչ են նախընտրում հայտնիները
LifestyleReservin.am-ը գրում է.
Համաշխարհային կինոյի և շոուբիզնեսի հանրահայտ դեմքերի գաստրո նախասիրությունները բազմազան են։ Ոմանք էկզոտիկ խոհանոցի «գերիներ» են, մյուսներն էլ՝ ավանդական խոհանոցի սիրահար։ Աստղեր էլ կան, որոնք նախընտրում են ֆաստ-ֆուդը, ու դա այն պարագայում, երբ «ի պաշտոնե» պարտավոր են պահպանել իրենց գեղեցիկ կառուցվածքը։
Reservin-ը Ձեզ է ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որոնք հայտնիների գաստրո առօրյայի անբաժան մասն են կազմում։

1․Պաստա կարբոնարա՝ Թոմ Քրուզից
Ի՞նչ է պետք․ 1 տուփ սպագետտի, 2 հատ ձու, 5 կտոր իտալական բեկոն, 2 պճեղ սխտոր, 1 գլուխ սոխ, 1 բաժակ քերած պարմեզան, ձիթապտուղ (ըստ ճաշակի), աղ-պղպեղ (ըստ ճաշակի):
Ի՞նչպես պատրաստել․ Վերցնում ենք սոխն ու բեկոնը, տապակում ձիթայուղով, որից հետո ավելացնում ենք ճզմած սխտորը։ Իսկ ահա ձվերը հարում ենք աղով ու պղպեղով։ Դրանից անմիջապես հետո, շոգեխաշում ենք սպագետտին, և երբ արդեն այն պատրաստ կլինի, դատարկում ենք ջուրը, ու ավելացնում նախապես հարված ձուն։ Միասին խառնելուց հետո, դնում ենք սոխն ու բեկոնը։ Մատուցելուց առաջ ամբողջացնում ենք ուտեստը պարմեզանի խիտ շերտով։
Շարունակությունը` այստեղ: