Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վերահսկող ուժ, կառույց չունենք, ամեն մեկն իր ճաշակն է թելադրում. Հակոբ Քիշմիրյանը՝ թատրոնից հեռանալու և ոչ մասնագիտական զբաղվածության մասին

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի այսօրվա զրուցակիցը Հակոբ Քիշմիրյանն է, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմից՝ Աշոտի կերպարով: Թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտած երիտասարդ դերասանն այսօր մասնագիտական զբաղվածություն չունի:

-Հակոբ, այժմ ինչո՞վ եք զբաղվում:

-Պարապ չեմ մնում, աշխատում եմ եվրո դուռ-պատուհանների արտադրամասում: Երբ նկարահանվում էի «Խոպանի տեսություն» սիթքոմում, զուգահեռ այստեղ էլ էի աշխատում: Երկու աշխատավայրերում էլ ըմբռնումով են մոտեցել և խնդիրներ չեն առաջացել, ես էլ հասցրել եմ, իհարկե:

-Եթե չեմ սխալվում, որպես դերասան, աշխատում էիք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

-Ժամանակի՝ այո, այժմ՝ ոչ:

-Ինչո՞ւ:

-Իմ մեղավորությունն է, որ հիմա այնտեղ չեմ: Ժամանակի հետ կապված խնդիր ունեի, չէի հասցնում համատեղել:

- Ի՞նչը պատճառ դարձավ կողմնակի գործունեությամբ զբաղվելու: Քանի որ այսօր չունեք ո՛չ թատերական, ո՛չ էկրանային զբաղվածություն, չկա՞ մտավախություն, որ որպես դերասան կարող եք մոռացվել:

-Ապրում ենք այնպիսի ժամանակներում և այնպիսի պետությունում, որտեղ չես կարող նստել ու սպասել՝ երբ քեզ կհիշեն ու նոր առաջարկ կանեն: Կողմնակի աշխատանքից հրաժարվել չես կարող, ի վերջո, պե՞տք է ապրես: Ինչ վերաբերում է մոռացվելուն, անկեղծ ասած, նման մտավախություն չունեմ: 

-«Խոպանի տեսություն» սիթքոմում մարմնավորում էիք «ռաբիզ ու ծույլ» Աշոտին: Հեռուստադիտողները հաճախ նմանեցնում են կերպարին ու կերտողին: Ընդհանրություններ ունե՞ն Հակոբն ու Աշոտը:

-Իսկապես, մինչև հիմա էլ դրսում տեսնելիս ինձ Աշոտով են դիմում: Ի հակադրություն դրա, իմ ծանոթներից շատերը չէին հավատում, որ Աշոտի կերպարում ես եմ: Զանգում, ասում էին՝ մի դերասան կա, քեզ շատ նման է արտաքինով: Չէին հավատում, որ ես եմ… Իրականում, ես և Աշոտը մեր տեսակով  բոլորովին նման չենք: Դերասանները մեծամասամբ իրենց հերոսներից ինչ-որ մի գիծ վերցնում են, բայց ես Աշոտից ոչինչ չկարողացա վերցնել: Գիտեք, որպես դերասան ինձ հետաքրքիր չէր լինի կերտել մեկին, ով ինձ նման էր, ուրախ եմ, որ այդպիսի դեր վստահվեց:

-Իսկ կա՞ կերպար, որով կցանկանայիք ներկայանալ:

-Չեմ կարող պատասխանել, թե ֆիլմերում կամ սերիալներում ինչ կերպար կցանկանայի մարմնավորել: Կինոարվեստը մահացած արվեստ է համարվում, նկարվեցիր՝ վերջ, հետո ծնված լավ միտքդ չես կարող օգտագործել տվյալ տեսարանում: Իսկ բեմը քեզ տալիս է այդ հնարավորությունը: Օրինակ, նախատեսում էի ավելի գունեղ դարձնել «Աշոտի» կերպարը, բայց սցենարիստն ինձ «խոպան ուղարկեց»: Ես համաձայն չէի այդ տեսակետի հետ, բայց ինչ արած, ամեն բան ունի սկիզբ ու վերջ: Ինչ վերաբերում է բեմական կերպարին, երազում եմ Շիլլերի «Ավազակներում» Կարլ Մոոլ խաղալ (ժպտում է): Բայց այնպես չի, որ այս կամ այն կերպարից կհրաժարվեմ: Ըստ իս, իրական արտիստը պետք է ոչ մի կերպարից չհրաժարվի:

-Եթե կարողացել եք հրաժարվել թատրոնից՝ ի նպաստ կողմնակի աշխատանքի, ապա կարելի է ենթադրել, որ ընտրության առջև կանգնելիս մասնագիտությունը միշտ կտուժի, այո՞:

-Չէ, այնպես չի, որ թատրոնից դուրս եմ մնացել զուտ այն պատճառով, որ այնտեղ աշխատելու ժամանակ չունեի: Ես երկար ժամանակ այդ թատրոնի դերասան էի, բայց հաստիք չունեի: Դիմել էի տնօրինությանը, բայց հարցն անընդհատ հետաձգվում էր: Հայաստանի պայմաններում չէի կարող սպասել, թե երբ ֆիքսված աշխատավարձ կստանամ: Ստիպված էի նման ընտրություն կատարել: Բայց իմ կյանքում թատրոնը միշտ կա ու մնում է առաջին տեղում: Մույնիսկ եթե քիչ, բայց ստաբիլ աշխատավարձ ունենամ թատրոնում, ապա ընտրությունս միայն թատրոնը կլինի…

-Ասում են՝ փնտրողը գտնում է. հետևողակա՞ն եք, քասթինգների մասնակցո՞ւմ եք, թատրոններին դիմո՞ւմ եք:

- Հեռուստաընկերությունների առումով մինչ այսօր միայն «Շանթից» եմ առաջարկներ ունեցել, բայց այ թատրոնների շատ-շատ եմ դիմել՝ Պարոնյան թատրոն, Սունդուկյան թատրոն… Բոլոր թատրոնների տնօրենները պատասխանում են՝ հաստիք չունենք: Ես ուղղակի զարմանում եմ այդ արտահայտության վրա: Գուցե կոպիտ հնչի, բայց երևի լավ ծանոթ չունեմ, չգիտեմ (ժպտում է): Արդեն սկսում եմ համոզվել, որ ամեն տեղ մենակ ծանոթն է անցնում, տաղանդը երկրորդ պլանում է:

-Այդ դեպքում առաջին տուժողը մենք՝ սպառողներս ենք:

-Միանշանակ: Երևի հենց այս հանգամանքն է պատճառը, որ հայկական սերիալները որակական աճ չեն ունենում: Այն կապը, որը պետք է լինի արտիստի, ռեժիսորի, սցենարիստի և օպերատորի մեջ, բացակայում է: Ոճաբանի, նաև՝ աշխատասաիրության հետ կապված խնդիր ունենք: Ձեր ասած քաստինգներն էլ մեզ մոտ ձևական բնույթ են կրում…Մարդիկ իրենց մասնագիտությամբ չեն զբաղվում՝ անճաշակություն թելադրելով սպառողին: Եթե այսպես շարունակվի, մշտապես տեղում կդոփենք:

-Նույնկերպ, հյուսնը, շինարարը կարող են բողոքել, որ դուք իրենց «դաշտում» եք հայտնվել:

- Այստեղ խնդիրն այլ բանում է. պետք է քեզ գոնե արդարացնես այն բնագավառում, որում հանդես ես գալիս: Եթե երգիչը որպես դերասան է ներկայանում, պետք է իր ներկայությունը արդարացնի: Ինձ մոտ դա հաջողվում է, հավատացեք:

-Մի փոքր էլ տեղափոխվենք անձնական կյանք. ամուսնացա՞ծ եք:

-Դեռ ոչ:

-Իսկ կա՞ այն միակը, ում հետ պատրաստվում եք ընտանիք կազմել:

-Ոչ, ազատ եմ (ժպտում է):

-«Խոպանի տեսությունում» Ձեր հերոսի կինը՝ Աշխենը, չափազանց միամիտ էր… Ուժե՞ղ կնոջ կցանկանայիք տեսնել Ձեր կողքին, թե՞ Աշխենի կրկնօրինակին:

-Չէ, Աշխենի պես աղջկա չեմ պատկերացնում կողքիս: Ինչ վերաբերում է ուժեղ կամ թույլին, ապա ըստ իս՝ կինը միշտ ուժեղ է տղամարդուց: Հենց այդ ուժն է, որ տղամարդկանց ավելի է ամրապնդում:

-Խանդոտ չե՞ք:

-Շատ խանդոտ եմ: Բնավորության շատ վատ գիծ է դա, չեմ թաքցնի:

-Է՞լ ինչ վատ գծեր ունեք:

-Շտապողականությունը:

-Շատերը նախընտրում են Հայաստանից հեռանալ՝ պատճառաբանելով, որ չեն կարողանում այստեղ ընտանիք պահել, ապրել: Կա՞ նման մտավախություն:

-Այո, պետք է խոստովանեմ՝ այդ ուղղությամբ, հատկապես վերջին ժամանակներում, շատ-շատ եմ մտածել: Այստեղ ինձ հիմա ավելի շատ պահում է այն հույսը, որ մասնագիտական որևէ դուռ կբացվի, մի լավ բան կլինի: Հակառակ դեպքում ես էլ եմ մտածում հեռանալու մասին: Այստեղ երիտասարդ ընտանիքը չի կարող ապրել այնպես, ինչպես ցանկանում է: Իհարկե, խոսքս մեծ շքեղությունների մասին չէ, այլ՝ տարրական պայմանների, լավ ապրելու:

-Միգուցե կողքի՞ց է երևում, թե դրսում ամեն ինչ լավ է: Այնտեղ էլ պետք է լավ ծանոթ, թիկունք ունենաս, գոնե սկզբնական շրջանում:

-Համաձայն եմ, բայց կարծում եմ, ամեն մարդ աշխարհի մի անկյունում ունի իր հաջողությունը: Ո՞վ գիտի, գուցե իմ հաջողությունը Նյու Յորքո՞ւմ է, որի հետևից գնալ է պետք (ծիծաղում է): Տա Աստված, որ հաջողությունս այստեղ գտնեմ, իմ Երևանը շատ եմ սիրում:

-Հակոբ, այս օրերին քաղաքականությունից խուսափելը բավական բարդ է. մեր երիտասարդները, վերջին տարիներին հատկապես, քաղաքական հարցերում շատ ակտիվ են, նախաձեռնող: Ինքներդ էլ, որպես երիտասարդ, հետևո՞ւմ եք այս ամենին:

-Իհարկե հետևում եմ: Ես էլ վերջին տարիներին եմ սկսել հետաքրքրվել, մինչ այդ անտարբեր էի այդ հարցերում…

-Շնորհակալ եմ զրույցի համար: Որպես վերջաբան՝ ի՞նչ կավելացնեք:

-Կցանկանայի մասնագիտական բնագավառում աշխուժություն լիներ: Մենք՝ դերասաններս, մի քիչ շատ ենք պարապ մնացել, դա լավ բանի չի բերի:

-Դա հարաբերական է. մի մասն էլ գերզբաղված է սերիալներում:

-Որովհետև վերահսկող ուժ, կառույց չունենք, ամեն մեկն իր ճաշակն է թելադրում ու իր ուզածն անում, ամեն մեկն իր ծանոթն ունի: Ինչպես Սևակն է ասում, անորակ ապրանքը միշտ էլ գովելով է վաճառվում, որակյալն է ինքն իրենով վաճառվում (ժպտում է):

-Մշակույթի նախարարությունը դերասաններով չի՞ հետաքրքրվում, թե՞ այդ կառույցը բավարար չէ:

-Շատ պասիվ է այդ նախարարությունը, տպավորություն է՝ չունենք: Ավելի լավ է մեկ այլ կառույց ստեղծել, որը կվերահսկի թատրոնների ու հեռուստաընկերությունների գործունեությունը: Բայց դե սա սուբյեկտիվ կարծիք է...

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика