Ազատության հրապարակում կայացել է հերթական հանրահավաքը
ОбществоԱզատության հրապարակում մեկնարկել է հերթական հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցողները իրենց դիտարկումներն ու պահանջներն են ներկայացրել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Միաժամանակ հավաքվածները պահանջել են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, իսկ ՊՊԾ գունդը գրաված զինյալներից Պավել Մանուկյանը տեղափոխել Էրեբունի հիվանդանոց:
Հասարակությանը հայտնի անձանցից ելույթ են ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և այլք:
Ելույթ ունեցողները կարևորել են հասարակության հետագա ակտիվության պահպանումը և համակարգված գործունեությունը: