50-ամյա Սինդի Քրոուֆորդը հոր հետ լուսանկար է հրապարակել
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Սինդի Քրոուֆորդը արդեն վաղուց է հրաժեշտ տվել մոդելային կարիերային, այդուհանդերձ դրանից հետո նրա լուսանկարների քանակը համացանցում բոլորովին չի նվազել:
Սուպերմոդելը ամուսնու եւ երեխաների հետ հանգստանում է կանադական Մուսկոկա լճի ափին: Սինդին Instagram-ում իր հանգստի մասին պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնց վրա պատկերված է ամուսնու՝ Ռենդի Հերբերի ու երեխաների՝ Քայայի ու Փրեսլիի հետ:



Երեկ Սինդին ցույց էր տվել, թե ինչպես է կարողանում ջուրը ցատկել

Դե իսկ լուսանկարների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում մոդելի լուսանկարը հոր՝ Ջոն Դան Քրոուֆորդի հետ:

«Ինչ հաճելի է, երբ հայրդ այցելում է քեզ»- ստորագրել է լուսանկարը Սինդին: