Պաբլո Էսկոբարի տան ներկայիս տերը կքանդի այն` նարկոբարոնի միլիոնները գտնելու համար (լուսանկարներ)
LifestyleTert.am–ը գրում է.
Կոլումբացի Պաբլո էսկոբարը համարվում է թմրաբիզնեսի բոլոր ժամանակների ամենահարուստ ներկայացուցիչը, ով թմրանյութերի վաճառքի արդյունքում կուտակել է միլիարդավոր դոլարներ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հանգուցյալ նարկոբարոնի` Մայամիում գտնվող առանձնատան ներկայիս սեփականատերը` Քրիստիան դե Բերդուարը, հավատում է, որ առանձնատան տակ թաքնված են Էսկոբարի միլիոններն ու ոսկեղենը:
Այժմ տղամարդը մտադիր է քանդել, հողին հավասարեցնել տունը` բաղձալի գումարը գտնելու ակնկալիքով: Դե Բերդուարի խոսքով՝ տխրահռչակ հանցագործը սովորություն ուներ ունեցվածքը թաքցնել իր տների տարբեր անկյուններում:
«Ես հավաքել եմ համապատասխան մասնագետներից բաղկացած թիմ, որը կիրականացնի որոնման աշխատանքները»,-պատմել է Դե Բերդուարը, ով 2014թ. 10 մլն դոլարով ձեռք է բերել Էսկոբարին պատկանած տունը:
Բացի այդ, տղամարդը հավելել է, որ ավերակների տեղը նոր, ավելի ճոխ տուն է կառուցելու։

Շարունակությունը` այստեղ: