Սա իմանալուց հետո այլևս երբեք այս սննդային թափոնները աղբը չեք նետի (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleՍուրճի մրուր

Սուրճի մրուրը կարելի է ավելացնել մազերի բալզամի մեջ՝ դրանք դարձնելով մետաքսե: Սուրճի մրուրով բաժակը սառնարանը կազատի տհաճ հոտից։
Հազարի և նեխուրի արմատներ

Արմատները ջուրը դնելու դեպքում դրանցից նոր բույս կաճի։
Բողբոջած կարտոֆիլ

Կարտոֆիլը կարելի է աճեցնել պալարներից, որոնք պետք է տնկել հողի մեջ կամ դնել ջրի մեջ։
Ցիտրուսային մրգերի կեղև

Ցիտրուսային մրգերի կեղևը կարելի է ավելացնել կոկտեյլներին, օգտագործել միջատների դեմ, ինչպես նաև տհաճ հոտից ազատվելու համար։
Ստվարաթղթե տարաներ

Կաթի կամ հյութի տարաները կարելի է վերածել թռչնի բույնի կամ ծաղկամանի։
Սոխի ու սխտորի կեղև

Այն շատ սննդարար է, կարելի է օգտագործել արգանակ պատրաստելու համար։
Ձմերուկի կեղև

Ձմերուկի կեղևով կարելի է մուրաբա պատրաստել, դրանցով դեմքը մաքրել։
Նեխուրի տերևներ

Այդ բույսը կարելի է ավելացնել ապուրներին, ռագուին, կոկտեյլներին, օգտագործել զարդարելու համար։
Բանանի կեղև

Կարելի է օգտագործել որպես պարարտանյութ, դրանով կարելի է մաշկը սրբել՝ քորը նվազեցնելու համար:
Բրոկոլիի ցողուններ ու տերևներ

Դրանք կարելի է ավելացնել աղցաններին։
Սոխի ցողուններ

Սոխի ցողունները ջրի մեջ դնելու դեպքում նոր սոխ կաճի։
Յուղի փաթաթան

Փաթաթանի վրա սովորաբար մեծ քանակությամբ յուղ է մնում, այն կարելի է օգտագործել թխելու տարաներին քսելու համար։
Գինու խցաններ

Գինու խցանները կարելի է օգտագործել բույսերի համար՝ դրանք դարձնելով հենարան։
Կերային կաղամբի ցողուններ

Շատ հարուստ են բջջանյութով, դրանք մարինացնում են, ավելացնում բանջարեղենային կոկտեյլներին։
Խնձորի կեղև

Խնձորի թարմ կեղևը կարող է մաքրել ալյումինե կաթսաները, դրանք դնում են աչքերին՝ մուգ շրջանակները վերացնելու համար: Չորացված կեղևով կարելի է բուրավետ թեյ պատրաստել։
Նուշի փշուրներ

Կարելի է չորացնել, մանրացնել ու օգտագործել խմորեղենի համար։
Անանասի տերևներ

Անանասի վերևի մասը հողի մեջ տնկելով՝ կարելի է իսկական անանաս ստանալ։
Սրճեփի ֆիլտրեր

Չոր ֆիլտրերը կարելի է օգտագործել որպես անձեռոցիկ կամ կեքս թխելու համար։
Ձվի կեղև

Ձվի կեղևը պետք է մանրացնել ու խառնել հողի հետ՝ սենյակային բույսերը կալցիումով հարստացնելու համար։
Մրգերի և բանջարեղենի ցանց

Դրանք կարելի է օգտագործել որպես նվերի փաթեթ, մանկական խաղալիքների տոպրակ կամ սպիտակեղենի ինքնաշեն զամբյուղ։