Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Այս անտարբերությունը խոսում է այն մասին, որ մենք էլիտար հարուստներ կամ պաշտոնյաներ չունենք. Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը դերասան, բեմադրիչ, դրամատուրգ Սլավա Ստեփանյանն է, ով 1983 թվականին Վրաստանի մշակույթի նախարարության հրավերով մի խումբ հայ դերասանների հետ տեղափոխվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: 2001 թվականին Թբիլիսիից տեղափոխվելով Մոսկվա՝ ընկերոջ հետ հիմնել է Մոսկվայի առաջին հայկական թատրոնը: Ի դեպ, մեր զրուցակիցը բոլորովին վերջերս Հայաստանում էր գտնվում՝ նկարահանվելու ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված «Լուսին կերած նորածինը» ֆիլմում:

-Պարոն Ստեփանյան, բոլորովին վերջերս Հայաստանում էիք գտնվում՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու նպատակով: Ընդհանրապես, հաճա՞խ եք Հայրենիք գալիս:

-Դրանից առաջ նախանցյալ տարի էի եկել, երբ մայրս էր մահացել: Ծնողներս Հոկտեմբերյանից են, միայն երկու օրով էի եկել ու միայն Հոկտեմբերյանում եմ անցկացրել: Նաև 2008, 2009, 2010 թվականներին 3-4 օրով հյուրախաղերով եղանք Երևանում ու Ստեփանակերտում: Շատ կարճ, բայց հրաշք օրեր էին… Անկեղծ ասած՝ 1983 թվականից մինչ օրս մարդավարի Երևանում չէի անցկացրել: Միայն այս տարվա այդ 16-օրյա շրջանն էր, որ կարող եմ նորմալ այցելություն համարել: Հայաստանի տարբեր քաղաքներում եղա ու, թեև աշխատանքի մեջ էի, բայց շատ լավ օրեր անցկացրեցի:

-Այժմ Մոսկվայի հայկական թատրոնն ինչո՞վ է զբաղվում:

-Մայիսի վերջին փակեցինք 13-րդ թատերաշրջանը, որից հետո խոշոր քասթինգ տեղի ունեցավ: Շրջանավարտներ, այլ թատրոնների դերասաններ ցանկություն հայտնեցին աշխատելու մեր թատրոնում: Մի քանի հետաքրքիր երիտասարդ տղաների և աղջիկների ընտրեցինք և սկսեցինք նրանց ներգրավել ներկայացումների մեջ: Նոր նախագծեր ենք սկսել, միաժամանակ պատրաստվում ենք փառատոնի շրջանակներում եռօրյա հյուրախաղերով սեպտեմբերին մեկնել Բրյուսել, որով էլ կբացվի մեր թատրոնի 14-րդ թատերաշրջանը: Հյուրախաղերի հրավերքը ստացել ենք Բելգիայում Ռուսաստանի դեսպանատնից: Այնտեղ կանցկացնենք նաև հայկական մշակութային օրեր, կցուցադրենք երկու ներկայացում և մեկ ֆիլմ: Բելգիայից վերադառնալուց և թատերաշրջանը բացված համարելուց հետո համաշխարհային փառատոնի ենք մասնակցելու:

-Ձեր թատրոնի դերասանները հայե՞րն են:

-Այո, մեծամասնությունը հայեր են, բայց կան նաև ռուս, ուկրաինացի, եզդի, քուրդ, լեհ, հրեա դերասաններ:

-Թատրոնը շենք ունի՞, թե՞ վարձակալում եք:

-Նախորդ երկու դեսպանների օրոք մեր թատրոնը գործում էր դեսպանատան տարածքում: Մեզ թևեր էր տալիս այն, որ թատրոնը վերաբացվեց այնտեղ, որտեղ 1922 թվականին պաշտոնապես բացվեց Մոսկվայի հայկական պետական ստուդիան: Դրա համար մեծ ջանքեր էին թափել Ստանիսլավսկին, Վախթանգովը, Խաչատուրյանները… Բացվելուց հետո 8-9 տարի ելույթ ենք ունեցել դեսպանատանը, բայց այսօրվա դեսպան Օլեգ Եսայանը եկավ, մեզ տարածքից հանեց ու գցեց դռնեդուռ: Այո, այստեղ հայկական բոլոր կազմակերպությունները, ընկերությունները մեզ հետ համագործակցում են, միայն մեր դեսպանատունն է կտրուկ հրաժարվում համագործակցել կամ աջակցել:

-Իսկ հիմա որտե՞ղ եք հաստատվել:

-Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շնորհիվ մենք փոքրիկ վայր, նկուղ ունենք, որտեղ փորձեր ենք անում, մեր թատերական պարագաները, դեկորացիաներն են դրված: Բայց ներկայացումներ խաղալու համար ստիպված ենք լինում բեմեր վարձակալել, քանի որ տեղը փոքր է: Այդպես մեր գումարների մեծ մասը գնում է այդ վարձակալման վրա:

-Երկար տարիներ վայելել եք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությունը: Ինչո՞վ է պայմանավորված, որ ներկայիս դեսպանը հրաժարվում է աջակցությունից:

-Ոչ միայն չի աջակցում, այլ քարուքանդ արեց այն ամենն, ինչին հասել էինք: Տեղափոխվելու ժամանակ հրաման էր տվել իր «զինվորներին»՝ ջարդուխուրդ անել ամեն ինչ: Այնպես չի, որ նա տարածքի խնդիր ուներ, մինչև այսօր այդ տարածքը դատարկ է, փոշոտվել է, այնինչ, մենք դարձրել էինք ակտիվ մշակութային օջախ: Նախկին երկու դեսպաններն ամեն ինչ արել էին, որ Մոսկվայի հայությունն ունենար ազգային մշակույթի կենտրոն, բացի ներկայացումներից՝ դասընթացներ, հանդիպումներ էինք կազմակերպում: Անգամ 100-ավոր հայ երիտասարդներ այստեղ ծանոթացան, ընտանիքներ կազմեցին: Բայց Օլեգ Եսայանի շնորհիվ հայ ազգն այսօր այն միակ ազգն է, որ այստեղ այդ կենտրոնը չունի: Իր նշանակվելուց հետո երկրորդ հրամանը Մշակույթի կենտրոնը փակելն ու Մոսկվայի հայկական թատրոնին դեսպանատան տարածքից վտարելն էր: Իր հայտարարությունն է՝ քանի դեռ դեսպանը ես եմ, այստեղ նման բան չի լինի…

- Արդյոք դեսպանատան առաքելություններից մեկն էլ այն չէ, որ տվյալ ազգի մշակույթը պահպանվի դրսում: Փորձե՞լ եք զրուցել, հայտարարի գալ:

-Այո, մենք իրեն հազար անգամ բացատրել ենք, որ դա այն հասցեն է, որտեղ Լազարյան ճեմարանն է եղել, ու 1922 թվականին ճեմարանի շենքում հայկական թատրոնն էր բացվել: Դեսպանատունը հսկա շենք է, որը 3 մասնաշենք ունի ու աջ մասնաշենքը երկար տարիներ եղել է մշակույթի կենտրոն: Նրա պատճառաբանությունը հետևյալն է՝ սա քաղաքական օջախ է, այստեղ «տեատր-մեատրի, տանցուլկի-մանցուլկիի, աբվգ-ի» տեղ չի: Ցավոք, նրա հետ շատերն էին համաձայն…Ուսումնասիրել ենք, Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Ղազախստանի՝ Ռուսաստանում գտնվող դեսպանատաներն իրենց տարածքում պահում են և՛ մշակութային կենտրոն, և՛ թատերական խումբ… Ախր մեր թատրոնը պրոֆեսիոնալ հայկական թատրոն է, մեծ աշխատանք է կատարել, 100-ավոր մրցանակների դափնեկիր է, համաշխարհային բազում փառատոնների է մասնակցել: Մեր թատրոնի հետ համագործակցում են Ռուսաստանի լավագույն արտիստները, դիրք ու հեղինակություն ունենք, մեզ հետ հաշվի է նստում Ռուսաստանի թատերական գործիչների միությունը: Թատրոնն 8 ոսկե մեդալ է ստացել Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, Ազգային ժողովի պատվոգրին ենք արժանացել... Ի՞նչ կարիք կար այսպիսի կառույցին այդպես վնասել, եթե գտնում եք սա մեր տեղը չէ, կարող եք գոնե տեղավորել չէ՞, ոչ թե քարուքանդ անել: Դուք հո մեր դուշմանը չե՞ք…

-Թատրոնն արդեն փոքր չէ, գրեթե 15 տարեկան: Հույս կա՞, որ կարող եք շենք գնել:

-Շատերն են խոսք տալիս, բայց այդ խոստումները օդում են մնում: Ստիպված, դերասաններով գնում ֆիլմերում ենք նկարահանվում, այդ գումարը բերում, ներդնում ու ներկայացում պատրաստում, տեղի վարձ վճարում: Դա է պատճառը, որ հոնորարով ենք աշխատում:

-Դուք Վրաստանի և Ռուսաստանի Թատերական գործիչների միության անդամ եք, Մոսկվայի դերասանների միության անդամ, բայց Հայաստանի թատերական կառույցներից որևէ մեկին անդամագրված չեք: Ինչո՞ւ:

-(Լռում է) Առ այսօր ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանին մենք բոլորովին հետաքրքիր չենք: Ես ծնունդով Հայաստանից եմ, Թատերական ինստիտուտի երկու՝ դերասանական և ռեժիսորական բաժինների շրջանավարտ եմ: Վրաստանում արժանացել եմ լավագույն ռեժիսորի մրցանակի… Շատ կարող եմ թվել… Մի քանի անգամ դիմել ենք մշակույթի նախարարին, որ մեկ-երկու մեծ վաստակ ունեցող դերասանի վաստակավորի կոչում շնորհեն, բայց «բանի տեղ» դնող չկա: Երեք անգամ Հայաստան ենք եկել, երեք անգամն էլ մեր միջոցներով, ծախսերով: Միայն մեկ անգամ հյուրանոցի հարցում Հրանուշ Հակոբյանն է օգնել: Մշակույթի նախարարին ասում ենք՝ ձեզանից փող չենք ուզում, բայց գոնե միջպետական պայմանագրերից ելնելով՝ Ձեր կոլեգաներին դիմեք, ակնարկեք, որ Հայաստանում կա Ռուսական պետական թատրոն, մշակութային օջախ, ինչո՞ւ մենք էլ իրենց պետբյուջեում ընդգրկված չենք: Ուղղակի նամակ է պետք գրել ու վերջ: Ասում են՝ այո, ճիշտ եք, ու հետո մոռանում:

-Պարոն Ստեփանյան, ի՞նչ հաճախականությամբ եք ներկայացումներ բեմադրում:

-Քանի դեռ դեսպանատան շենքում էինք՝ շաբաթը 3 ներկայացում էինք խաղում: Չի եղել մի օր, որ 100 տեղանոց դահլիճը դատարկ լինի: Բայց հիմա ամսական երկու ներկայացում ենք կարողանում խաղալ, ու նորից լեփ-լեցուն դահլիճում: Պահանջարկ ունենք հասարակ ժողովրդի կողմից, բայց մեծահարուստների կողմից անտարբերության ենք մատնված: Իրենք «ավելի լուրջ» գործեր ունեն, թատրոն-մատրոնի ժամանակ չունեն… Բոլորս գիտենք՝ թատրոնն էլիտար արվեստ է, ու այս անտարբերությունը խոսում է այն մասին, որ մենք էլիտար հարուստներ կամ պաշտոնյաներ չունենք (ժպտում է):

-Կցանկանայի անդրադառնալ նաև Ձեր ֆիլմային գործունեությանը. 1992 թվականից առ այսօր միայն վերջերս նկարահանվեցիք նոր պատրաստվող՝ «Լուսին կերած նորածինը» հայկական ֆիլմում, այնինչ մեծ զբաղվածություն ունեք ռուսական կինոարտադրությունում…

-Երբ վերջերս Հայաստանում էի, պարզեցի, որ բոլորը մտավախություն ունեն, թե մենք՝ մոսկվացի դերասաններս, «թանկ հաճույք» ենք ու չենք բարեհաճի հայաստանյան հոնորարով նկարահանվել: Բայց գոնե մի անգամ հարցնեիք (ծիծաղում է)… Նման բան չկա, մենք սիրով կհամաձայնենք ու կհամագործակցենք, փորձի փոխանակում կլինի, կապեր կհաստատենք… Շատ տաղանդավոր դերասաններ ունենք, ովքեր «Մոսֆիլմում» ակտիվ նկարահանվում են, ճանաչում ունեն… Համագործակցությունը կարևոր բան է, բայց մեկ ծաղկով գարուն չի գալիս:

 

Թեմային առնչվող նյութեր՝

«Լուսին կերած նորածինը». Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարը՝ արցախյան պատերազմի մասին պատմող նոր ֆիլմում

 

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика