Բժիշկներ. Բուսակերությունը հոգեբանական հիվանդություն է
LifestyleՀետաքրքիր տեղեկություններ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ Ne Boley.com-ի, ԱՀԿ-ն հոգեբանական հիվանդությունների շարքում է ներառել բուսակերությունը և հումակերությունը։
Բժիշկները համարում են, որ մարդիկ, ովքեր սնվում են բացառապես հում բանջարեղենով և մրգերով, պետք է դիմեն հոգեբաններին։ Բուսակերությունն ու հումակերությունը համարվել է հոգեբանական շեղում։
Այս նորամուծությունը հոգեբանության դասագրքերում ԱՀԿ-ն թույլ է տվել ներառել այն բանից հետո, երբ Իսպանիայում տեղի է ունեցել սարսափելի դեպք. ծնողները իրենց երեխաներին հասցրել էին կոմայի՝ ստիպելով նրանց ուտել միայն հում մթերքներ։
Ի դեպ, անառողջ ձգտումը դեպի բացառապես առողջ կյանքը նույնպես համարել են շեղում, պաթոլոգիա։ Այդ հոգեկան խանգարումը կոչվում է օրտորեկսիա։
Օրտորեկսիան սնվելու խանգարումն է, որը բնութագրվում է սևեռուն ձգտումով դեպի «առողջ և ճիշտ» սնունդը, ինչը բերում է սնունդի ընտրության հարցում զգալի սահմանափակումների։