Իտալուհին կորցրել է իր «հավատարմության գոտու» բանալին և օգնության կանչել հրշեջներին
LifestyleTert.am–ը գրում է.
Իտալիայի Պադովա քաղաքի բնակչուհին ներկայացել է տեղի հրշեջ ծառայություն և խնդրել կոտրել իր «հավատարմության գոտու» կողպեքը:
The Telegraph-ը հայտնում է, որ միջին տարիքի իտալուհին կորցրած է եղել իր այդ ատրիբուտի բանալին:
Ապշած հրշեջները անմիջապես չէ, որ հասկացել են, թե կոնկրետ ինչ պետք է «բացեն», սակայն կինը բացատրել է եղելությունը:
Մամուլը հայտնում է, որ փրկարարները շատ արագ օգնել են «տուժածին»՝ բացելով նրա հավատարմության գոտին: Այնուհետև գործին անցել ոստիկանները՝ փորձելով պարզել է, թե ով է նրան ստիպել հագնել այդ աքսեսուարը, որով հնում տղամարդիկ հավատարիմ էին պահում իրենց կանանց:
Կինը բացատրել է իրավապահներին, որ սեփական կամքով է դիմել այդ քայլին և ինքը ընտանեկան բռնության զոհ չէ: