Լեդի Գագան պատահաբար մերկացրել է կուրծքը պապարացիների առաջ (լուսանկար)
LifestyleԱմերիկյան ամենաէպատաժային երգչուհիներից մեկը՝ Լեդի Գագան ուրախացրել է հանրությանը հերթական զարմանալի քայլով։ Այս անգամ նա քայլել է Նյու յորքի փողոցներով սև ջինսով և կիսաթափանցիկ սև բլուզով։
Պապարացիները նկարել են երգչուհուն սուպերմարկետից դուրս գալուց։ Եվ ստացվել է այնպես, որ լուսանկարելու լույսից նրա կուրծքը մերկացել է։ Պարզվել է, որ երգչուհին մոռացել է հագնել կրծկալը, ինչով ապշեցրել է ականատեսներին։
Շատերը կարծում են, որ այդ ամենը երգչուհու և նրա փեսացուի՝ Թեյլոր Քինիի բաժանման արդյունքն է։ Նրանք միասին էին 5 տարի, շուտով պետք է ամուսնանային, բայց ամեն ինչ ավարտվեց այլ կերպ։
Բաժանումից հետո Լեդի Գագային տեսել են հարբած, զբոսանավի վրա, անծանոթ անձանց հետ։