Չի կարելի շահագործել հերոսի կոչումը, որովհետև պատերազմ գնալը հերոսություն չէ, նորմալ է. Ազատամարտիկը՝ «Սասնա ծռերի» մասին
LifestyleLife.panorma.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու փաստը, գնդապետ Արթուր Վանոյանի սպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները շոկ էին հանրության համար, որոնք անտարբեր չթողեցին որևէ մեկին: Շատերը քննադատեցին զինված խմբի գործողությունները՝ զենքի միջոցով հարցեր լուծելու տարբերակն անթույլատրելի համարելով, եղան նաև այդ միջոցն արդարացնողներ:
Ազատամարտիկ, պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանն անթույլատրելի է որակում զենքի միջոցով հարցեր լուծելու տարբերակն ու անընդունելի է համարում այն, որ մարդիկ փորձում են շահարկել ազատամարտիկ լինելու հանգամանքը:
«Ես ու ոչ միայն ես, բոլոր կռված կարգին տղերքը, նրանք բոլորն իմ եղբայրն են, մենք ամեն ինչ ենք կիսել ռազմաճակատում, բայց նրանցից ոչ ոք, որոնց ես հարգում եմ, հետո չի եկել ասել՝ քանի որ ես կռվել եմ, հիմա պետք է ձեր գլխին նստեմ: Ունենք նման հավակնություններ ունեցողներ, հիմա անունները չթվենք, բայց մարդիկ կան, ովքեր անգամ սեփականաշնորհել են ազատամարտը, ես դրան դեմ եմ: Պետք է հասկանալ, որ ազատամարտին մասնակցած լինելը մեր հետագա ողջ կյանքի համար անձեռնմխելիության հաղթաթուղթ չէ: Ընդհակառակը, դա ծանր բեռ է, եթե ես շարքային քաղաքացի եմ, կարող եմ մի ախմախություն անել, բայց եթե կան մարդիկ, ովքեր ինձ հարգում են, նման բան անելու իրավունք չունեմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ կռված տղերքի մեծ մասը, որոնց հետ ես եմ շփվում, սովորական, ադեկվատ մարդիկ են»,-Life.panorma.am-ի հետ զրույցի սկզբում ասաց ազատամարտիկը:
Շարունակությունը` այստեղ: