Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը
ЭкономикаԵվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում:
Այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը և տեղեկացնում, որ նիստին կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստի ընթացքում կարծածվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցեր: Առաջնային ուշադրություն է դարձվելու միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում` այնպիսի սոցիալական նշանակություն ունեցող ոլորտին, ինչպիսին է դեղերի բնագավառը: Նախատեսվում է քննարկել նաև միության մաքսային օրենսգրքի նախագիծը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսին` Հայաստանում: