Ալլա Լեւոնյան. Խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել Եղիշե Պետրոսյանին
LifestyleԵրգչուհի Ալլա Լեւոնյանը միացել է հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներին, որոնք կոչ են անում ազատ արձակել երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանին:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է հետեւյալը.
«Եղիշե Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1993 թ, երբ ընդունվեցի «Արձագանք» ստուդիա: Միասին աշխատել ենք գրեթե մեկ տարի, բայց այդքանն էլ բավական էր ճանաչելու եւ հարգելու նրան որպես բարի, առաքինի եւ լավ մարդու: Ես խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել նրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա առողջական խնդիրներ ունի»:
Բացի Ալլա Լեւոնյանից՝ Եղիշե Պետրոսյանին ազատ արձակելու կոչ են արել նաեւ դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը, դերասան Գարիկ Պապոյանը, երգչուհի Արփինե Բեկջանյանը, դերասանՀրանտ Թոխատյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Նրանցից ոմանք Եղիշե Պետրոսյանին ազատ արձակելու կոչի հետ միասին հրապարակել են նաեւ հետեւյալ լուսանկարը.
