Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку «Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехать Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в Венеции В Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои? СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса Китай выразил протест США из-за санкций против нефтехимической компании


Վարչապետն այցելել է Արարատի մարզ

Экономика

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով:

Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը: Այնուհետև վարչապետին են ներկայացվել Այնթապում մշակույթի տան կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 592 մլն դրամ, արդեն իսկ  կատարվել է 140 մլն դրամի աշխատանք: Մշակույթի տանը գործելու է նաև երաժշտական դպրոց և մարզադահլիճ: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թվականի ընթացքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Մասիսում:

Վարչապետի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զեկուցել է, որ մարզում հաջողությամբ ընթացքի մեջ են գյուղատնտեսական, այդ թվում՝ խաղողի մթերումը կազմակերպելու աշխատանքները: Մարզում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների բարելավման՝ կրթական հաստատությունների, ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի վերանորոգման, շենքերի տանիքների հիմնանորոգման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև համայքներում առկա խնդիրների վերաբերյալ և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015թ.-ին: Սպանդանոցի կառուցման նպատակով  ներդրվել  է շուրջ 3 մլն դոլար:  Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխարներ և գառներ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական կազմակերպությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիայի Հանրապետություն:

Նշվել է, որ 2015-ից մինչ օրս սպանդանոցում սպանդի է ենթարկվել շուրջ 50 հազար գլուխ ոչխար և գառ, որից  սույն թվականի հունվար-հուլիս ամիսներին` 30 հազար գլուխ, իսկ մսեղիքն արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Սուրենավանի չրագործական ձեռնարկություն, որտեղ հիմնադրման օրվանից՝ 2007թ.-ից,  իրականացվել է մոտ 250 մլն դրամի ներդրում: Գործարանը հագեցված է ուկրաինական, չինական, կորեական ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս տարեկան մթերել 300-350 տոննա միրգ և  հատապտուղ: Արտադրվում են չրեր, մրգային լավաշներ, գլազուրապատված չրեր: Այսօրվա դրությամբ ձեռնարկությունն արդեն մթերել է շուրջ 100 տոննա միրգ: Ձեռնարկության ղեկավարը նշել է, որ արտադրանքի իրացման խնդիր չունեն, անհրաժեշտ քանակի հումքի  ա ռկայության դեպքում էլ պատրաստ են ավելացնել արտահանման ծավալները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ձեռնարկության գործունեությունը, արտադրական ծավալների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել վերամշակող ընկերությանն օժանդակություն ցուցաբերելու տարբերակները:

Վարչապետն այցելել է նաև Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոց, ծանոթացել ուսումնական հաստատությունում առկա պայմաններին: Դպրոցում գործում են ժողովրդական  պարի  2  տարիքային  խմբեր, նկարչության, փայտի փոխագրության,  գորգագործության,  գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության  և հելունագործության   դասարաններ: Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Վեդիի քաղաքապետարանում քննարկվել  են քաղաքում և դրան հարակից համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրները:  

Կառավարության ղեկավարը եղել է նաև Նոր Խարբերդ ու Արալեզ համայնքներում, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

 

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмы