Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի
ЭкономикаՌուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի: Արմենպրեսի հաղորդմամբ` այս այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Ես ենթադրում եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել 20 մլրդ դոլարի, սակայն հուսամ` կսխալվեմ, եւ այն հասնի 30 մլրդի»,- ասել է դեսպանը` տեղեկացնելով նաեւ երկարաժամկետ այլ ծրագրերի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն թուրքական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը: