Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 56.5 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ
ЭкономикаՕգոստոսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,436,993 դոլար 475,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,649,217 ԱՄՆ դոլար 476.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,273,012 եվրո 528,63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,486,539 եվրո 533,80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,163,880,585 ՌԴ ռուբլի 7,13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 432,289,091 ՌԴ ռուբլի 7,22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.5 մլն ԱՄՆ դոլար: