Իմունային համակարգը ուժեղացնող բնական միջոց
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում 3 բաղադրիչից բաղկացած բնական միջոց, որն ուժեղացնում է իմունային համակարգը և լավացնում ինքնազգացողությունը։
Պատրաստման համար անհրաժեշտ է
4 մեծ սխտոր,
4 կիտրոն կեղևի հետ միասին,
Կոճապղպեղի փոքր արմատ,
2լ ջուր,
Պատրաստման եղանակը
1. Լվացեք մեկ հատ կիտրոն, կտրատեք փոքր կտորների։ Մաքրեք սխտորը և կիտրոնի, կոճապղպեղի հետ մանրեցրեք բլենդերի օգնությամբ։
2. Ստացվածը լցրեք մետաղյա տարայի մեջ և ավելացրեք 2 լիտր ջուր։
3. Այժմ տարան դրեք գազօջախի վրա և եռացրեք՝ պարբերաբար խառնելով։
4. Թողեք, որ ստացված ըմպելիքը սառի, այնուհետև զտեք և լցրեք ապակյա շշի մեջ։
Այս ըմպելիքը անհրաժեշտ է խմել ամեն օր, սնվելուց առնվազն 2 ժամ առաջ, կամ առավոտյան քաղցած ժամանակ։