Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


3 ճշմարտություն սիրո մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

1. Սերը ոչ միշտ է համընկնում համատեղելիությանը

Միայն այն փաստը, որ դուք սիրահարվել եք ինչ-որ մեկին, չի նշանակում, որ նա ձեզ համար լավ զուգընկեր է երկար ժամանակի համար: Սերը հուզական գործընթաց է, համատեղելիությունը` տրամաբանական գործընթաց: Եվ պարտադիր չէ, որ դրանք վերաճեն մեկը մյուսին: 
Հնարավոր է սիրահարվել մարդուն, որը ձեզ լավ չի վերաբերվում, ստիպում է ձեզ վատ զգալ եւ ձեր մասին ավելի վատ մտածել, քան կաք իրականում, ձեզ այնքան չի հարգում, որքան դուք եք հարգում իրեն եւ որն այնքան չկարգավորված կյանք ունի, որ կկարողանա ձեր կյանքն էլ ձախողել: 
Հնարավոր է սիրահարվել նրան, ով ձեր նպատակներին հակասող հավակնություններ կամ կենսական նպատակներ ունի, կամ էլ նրան, ում փիլիսոփայական համոզմունքները հակասում են իրականության ձեր զգացմանը: 
Կարելի է սիրահարվել նրան, ով ձեր միջից քաշում է կենսական ուժերը եւ երջանկությունը: 
Դա պարադոքսալ է, բայց փաստ: 
Երբ մտածում եմ բոլոր աղետալի հարաբերությունների մասին, որ ես հանդիպել եմ ինձ նամակներ գրած մարդկանց մոտ, նրանց մեծամասնությունը նման իրավիճակում է հայտնվել հույզերի պատճառով: Նրանք զգացել են այդ չարաբաստիկ «կայծը» եւ իրենց գլուխը կորցրել են: Թքած, որ նա հարբեցող քրիստոնյա էր, իսկ կինը` թմրամոլ բիսեքսուալ, նեկրոֆիլ: Միեւնույն է` թվում էր, թե իրենք ճիշտ են անում: 
Եվ երբ կես տարի անց կինը նրա կեղտը գազոնի վրա էր լցնում, իսկ տղամարդը օրը 12 անգամ Հիսուսին էր աղոթում հանուն փրկության, նրանք շրջվել են եւ զարմացել. «Որտեղ է ինչ-որ բան սխալ գնացել»:
Իրականում ամեն ինչ սխալ է գնացել, մինչեւ կսկսվեր: 
Երբ դուք հանդիպում եք եւ զուգընկերոջ եք փնտրում, պետք է ղեկավարվեք ոչ միայն ձեր սրտով, այլեւ ուղեղով: Այո, դուք ուզում եք գտնել ինչ-որն մեկին, ով ձեր սրտին կստիպի թրթռալ, իսկ ստամոքսի թիթեռներին` երգել: Բայց դուք պետք է մարդու մեջ գնահատեք նաեւ այն, թե ինչ հավակնություններ եւ աշխարհայացք ունի: Որովհետեւ եթե սիրահարվեք մարդուն, որը ձեզ չի համապատասխանում… ինչպես մի անգամ ասել է South Park մուլտսերիալի դահուկի մարզիչը, ձեզ մոտ վատ եղանակ կլինի:

2. Սիրելը չի լուծում հարաբերությունների խնդիրները

Ես ու ընկերուհիս խենթի պես սիրահարված էինք իրար: Մենք նաեւ տարբեր քաղաքներում էինք ապրում, մենք փող չունեինք հանդիպելու համար, մեր ընտանիքներն ատում էին իրար եւ մենք անիմաստ ողբերգությունների եւ վեճերի ամենշաբաթյա նոպաներ էինք ունենում: 
Եվ ամեն անգամ, երբ մենք պայքարում էինք, հաջորդ օրը վերադառնում էինք իրար մոտ եւ ինքներս մեզ հիշեցնում էինք, որ խենթանում ենք իրար համար եւ որ ոչ մի մանրուք նշանակություն չունի, որովհետեւ մենք այնքան սիրում ենք իրար եւ հավանաբար մրջոց կգտնենք ամեն ինչ լուծելու, պետք է միայն մի քիչ սպասել եւ կտեսնենք: Մեր սերը մեզ ստիպում էր զգալ, որ մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ, չնայած իրականում ոչինչ չէր փոխվում: 
Ինչպես հասկանում եք, խնդիրներից ոչ մեկը չէր լուծվում: Վեճերը կրկնվում էին: Փաստարկներն ավելի կոշտ էին դառնում: Մեր` իրար նույնիսկ տեսնելու անկարողությունը ծանրության պես կախված էր մեր վզից: Մենք ինքնամփոփ էինք այն աստիճան, որ չէինք կարողանում նույնիսկ կարգին շփվել: Մենք ժամերով խոսում էինք հեռախոսով եւ գործնականում ոչինչ չէինք ասում: Այժմ, հետ նայելով, ես հասկանում եմ, որ հույս չկար: Այնուամենայնիվ, դա երեք գրողի տարած տարի շարունակվեց: 
Սերն ի վերջո ամեն ինչին հաղթում է, ճիշտ է: 
Զարմանալի չէ, որ հարաբերությունները բոցավառվեցին եւ փլուզվեցին, ինչպես Գինդենբուրգի բոցավառված դիրիժաբլը: Բաժանումը սարսափելի էր: Եվ ես այդ հարաբերություններից մեծ դաս եմ քաղել. քանի դեռ սերը ձեզ ստիպում է ձեզ ավելի լավ զգալ ձեր կենսական խնդիրների առումով, այն չի լուծում այդ խնդիրներից ոչ մեկը: 
Հույզերի ամերիկյան բլուրները կարող են արբեցնող լինել, երբ նվաճված բարձրությունը գնալով ավելի տպավորիչ է թվում, բայց մինչեւ մեր ոտքերի տակ ամուր հող չհայտնվի, հույզերի հոսքն ի վերջո ամեն ինչ կլվա:

3. Սերը ոչ միշտ արժե, որ զոհաբերես քեզ

Ինչ-որ մեկի հանդեպ սիրո բնութագրերից մեկն այդ մարդու, նրա կարիքների մասին ձեր կարիքներից ավելի մտածելու կարողությունն է: Ահա մի հարց, որը բավականին հազվադեպ են տալիս. «Դուք ի՞նչ եք զոհաբերում հանուն մյուսի եւ արդյոք նա արժե դրան»:
Սիրային հարաբերություններում երկուսի համար էլ երբեմն նորմալ է զոհաբերել իրենց ցանկությունները, իրենց պահանջմունքները եւ ժամանակը: Ես կասեի, որ դա համարժեք եւ առողջ պահվածք է եւ հենց դա է հարաբերություններն իրականում դասական դարձնում:
Բայց երբ գործը հասնում է ինքնահարգանքին, սեփական արժանապատվությանը, ֆիզիկական վիճակին, հավականություններին եւ կենսական նպատակին հասցված վնասին, հանուն ինչ-որ մեկի հետ լինելու, սերը խնդրահարույց է դառնում: Սիրային հարաբերությունները ենթադրվում են որպես լրացում ձեր անհատականությանը, ոչ թե սպառնալիք կամ դրա փոխարինիչ:

Եթե մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ անհարգալից կամ վիրավորական պահվածք ենք հանդուրժում, մենք ըստ էության հետեւյալն ենք անում. մենք մեր սիրուն թույլ ենք տալիս ամբողջությամբ կլանել մեզ եւ ոչնչացնել: Եթե մենք զգույշ չլինենք, կմնանք սոսկ որպես մարդու թաղանթ, որ էինք մի ժամանակ:

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика