Երևանում Toyota–ի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
ОбществоԵրևանում այսօր՝ ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց իր վարած Toyota Camry մակնիշի 33 VՍ 064 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղու 35/2 շենքի բնակիչ, 33-ամյա Ռոման Գալստյանին, տեղեկացնում էShamshyan.com–ը:
Վրաերթի հետևանքով Ռ. Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռ. Մասումյանը Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ժամը 04:30-ի սահմաններում Ռ. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։