«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվեց Հովհաննես Զանազանյանի արձանը
Культура«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում բացվեց «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանի արձանը: Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հ այրապետյանը, «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը, Հովհաննես Զանազանյանի թիմակիցներից Էդուարդ Մարկարովը, ընտանիքի անդամները և այլ հյուրեր: Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի արձանի հեղինակը քանդակագործ Մհեր Մնացականյանն է:
«Ես բախտ չեմ ունեցել տեսնելու և վայելելու Հովհաննես Զանազանյաի խաղը, սակայն արձանի պատրաստման ընթացքում զրուցել եմ ավագ սերնդի մի շարք ֆուտբոլասերների հետ և հասկացել եմ, որ նա ոչ միայն հիանալի ավագ է եղել, այլ նաև թիմի իսկական առաջատար: Արձանի պատրաստման ժամանակահատվածը շատ սեղմ էր: 2 ամիս տևած աշխատանքից հետո ստացանք այս արդյունքը: Հաղթանակների մեջ կարևոր է թիմի մարզական ոգին պահպանելը, և ես ցանկացա, որ արձանի վրա փորագրված լինի Հովհաննես Զանազանյանի մտքերից մեկը: Ցանկացած մարդ, ով նայելու է արձանին, գուցե ոգևորվի և նրա ներսում ծն վի մարզական ոգի, ծնվեն նոր զանազանյաններ և հայկական ֆուտբոլի ապագա առաջնորդներ»-, ասաց արձանի հեղինակ Մհեր Մնացականյանը:
Հովանես Զանազանյանին նվիրված արձանի բացման արարողությանը «Բանանց»-ի սեփականատեր Ջևան Չելոյանցն էլ ասաց, որ այսպիսի իրադարձությունները բարձրացնում են ազգի ոգին:
«Կարճ ժամանակ է, ինչ աշխատում եմ այս ակումբում, սակայն ուզում եմ նշել, որ այն, ինչ ես անում եմ, անում եմ մեծ հաճույքով: Կարծում եմ` եթե դու ուզում ես երջանկացնես քո ժողովրդին, դու պարտավոր ես այսպիսի բաներ անել: Ես սա ասում եմ ձեզ և այս ամենը ես կրկում եմ ամենուր»,- Ջևան Չելոյանցի խոսքերն են:
Արձանի բացման առթիվ շնորհակալական խոսքով հանդես եկան Հովհաննես Զանազանյանի ընտանիքի անդամները: Նրանք շնորհակալություն հայտնեցին «Բանանց» ակումբի ղեկավարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` ընտանիքի կողքին գտնվելու և դժվար պահերին աջակցելու համար: