Ժառանգությունից ինձ մնաց միայն պայքարելը , ուրիշ ոչինչ. Շաբաթը Արմեն Մարտիրոսյանի հետ (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Shabat.am-ը, շարունակելով իր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, ներկայացնում է Ժառանգություն կուսակցության կալանքի մեջ գտնվող փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ ունեցած մեր հարցազրույցը՝ փորձելով ցույց տալ նրա մարդ տեսակն ու անցած ուղին: Նշենք, որ հարցազրուզը կայացել է հուլիսի 4-ին և օրեր անց պատրաստ էր հրապարակման, սակայն, հաշվի առնելով հուլիսի 17-ից Սասնա Ծռերի կողմից ՀՀ ոստիկանական ՊՊԾ գնդի տարածքի գրավումը և երկրում ծավալվող իրադարձությունները, հետաձգվեց: Արմեն Մարտիրոսյանը մեր հանդիպմանը եկել էր իր երեք դուստրերի հետ:


- Պարոն Մարտիրոսյան, հասարակության լայն զանգվածների մեջ Դուք տպավորվեցիք դեռևս 2013թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում, երբ լուրջ բախումներ տեղի ունեցան, ինչից Դուք տուժեցիք: Երեք տարի անց ի՞նչ է փոխվել և հիմա կանեի՞ք նույնը, ինչ այն ժամանակ արեցիք:
- Ես կարծում եմ ավելի շուտ, երևի թե 2008 թ. մարտի 1-ից առաջ. խորհրդարանի նիստ էր և դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ես հարց ու պատասխան ունեցա, որը հասարակության մեջ շատ տպավորվել էր: Թեև մինչև այդ էլ տարբեր ակցիաներ եղել էին, երբ արդեն ես որպես ակտիվ ընդդիմադիր պատգամավոր հայտնի էի դարձել, առավելևս մարտի 1-ից հետո մի քանի տարվա աշխատանքային գործունեությունս ինձ ճանաչելի դարձրեց: 2013-ին առավել ևս պետք է հայտնի դարձներ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու էր, ես նրա լիազոր ներկայացուցիչը, մենք շտաբի պետ չունեինք: Եթե այն ժամանակ լիներ, էլի, իհարկե, անելու էի, հիմա չգիտեմ, իրավիճակը պետք է ինքը ստիպի, որովհետև այնտեղ ես հակաօրինական որևէ բան չեմ արել: Դրա համար իրավիճակը ցույց կտա նորից ի՞նչ դեպքեր կլինեն:
Երբեմն որ ասում են՝ ընդդիմությունը, դուք Րաֆֆին մինչև վերջ չպայքարեցիք, որ բարկանում եմ, ասում եմ՝ ես ոստիկանական շղթան եմ անցել միայնակ, դուք ո՞ւր էիք, իմ կողքը չէիք ու մի ասեք, թե մենք ձեզ թողեցինք, ես գնացել եմ, իմ հետ մարդ չկար, ես մենակ էի: Բախումն իր վրա առաջինը վերցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իր կինը, որդին, Հովսեփ Խորշուդյանը:
Երբեմն որ ասում են՝ ընդդիմությունը, դուք Րաֆֆին մինչև վերջ չպայքարեցիք, որ բարկանում եմ, ասում եմ՝ ես ոստիկանական շղթան եմ անցել միայնակ, դուք ո՞ւր էիք, իմ կողքը չէիք ու մի ասեք, թե մենք ձեզ թողեցինք, ես գնացել եմ, իմ հետ մարդ չկար, ես մենակ էի: Բախումն իր վրա առաջինը վերցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իր կինը, որդին, Հովսեփ Խորշուդյանը:
Շարունակությունը՝ այստեղ