Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլ՝ աշխարհի լավագույն խոհարարներից մեկի բաղադրատոմսով
LifestyleԿարտոֆիլ՝ աշխարհի լավագույն խոհարարներից մեկի՝ Գորդոն Ռամզիի բաղադրատոմսով.
Բաղադրամասեր՝
1 կգ կարտոֆիլ
400 մլ հավի արգանակ
2 հատ սոխ
5 պճեղ սխտոր
Բուսայուղ
Սև պղպեղ
Աղ
Խնկունի
Ուրց
Պատրաստման եղանակ՝
Պատրաստի հավի արգանակին ավելացնել ուրց ու խնկունին, ավելացնել 2 պճեղ ճզմած սխտոր, եռացնել․
Սոխը, սխտորը տապակել․
Ջեռոցի ամանի առաջին շերտով շարել կլոր կտրատած կարտոֆիլը։
Լցնել տապակած սոխը, կրկին կարտոֆիլ, հավի արգանակը, դնել ջեռոց 200 աստիճանով 30-40 րոպե։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)