Ռոբ Քարդաշյանը կարող է միլիոններ կորցնել հղի ընկերուհու հետ ռեալիթի շոում չնկարահանվելու պատճառով
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է,.
Ռոբ Քարդաշյանը կարող է միլիոնավոր դոլարներ կորցնել հղի ընկերուհու հետ ռեալիթի շոում նկարահանվելուց հրաժարվելու պատճառով: Քիմ Քարդաշյանի եղբայրը մոտ ժամանակներս պետք է կազմակերպեր իր եւ հղի Բլեք Չայնայի հարսանիքը, որը պետք է դառնար E ալիքի ռեալիթի շոուի մասը: Ընդհանուր առմամբ պետք է նկարահանվեր վեց սերիա, որոնցից վերջինը պետք է նվիրվեր Ռոբի երեխայի ծննդին:

TMZ-ի տեղեկություններով, սակայն, Ռոբը չի ներկայանում արդեն մի քանի օր մեկնարկած նկարահանումներին: Նա հայտարարել է, որ ռեալիթի շոուի նկարահանումները բացասաբար են ազդում ընկերուհու հետ իր հարաբերությունների վրա:

Ի դեպ, Ռոբը մի քանի տարի շարունակ պնդում էր, որ ընտանեկան KUWTK շոուն քայքայել է Քարդաշյան մեծ ընտանիքը: Նա վախենում է, որ նույնը տեղի կունենա իր եւ Չայնայի հարաբերությունների դեպքում։

Շոուի պրոդյուսերները կասկածում են, որ այն ընդհանրապես կնկարահանվի: