Մալախովը պատմել է Աննա Սեմենովիչի ալկոհոլիզմի մասին
LifestyleԵրեկ համացանցը «պայթեցրել» է հերթական հոլովակը, որում հարբած Աննա Սեմենովիչն է՝ Մոսկվայի բարերից մեկում:
Երգչուհին մասնակցել է «Русское Радио»-ի երեկույթին, ինչից հետո նրան տեսել են բարերից մեկում՝ ընկերների շրջապատում: Արդյունքում, երեկոյի վերջում հայտնի երգչուհին հազիվ է ոտքի վրա կանգնել: Նրան անձնական վարորդն է օգնել պահել հավասարակշռությունը, որն ամուր բռնել է Աննայի ձեռքը, իսկ հետո նրան մեքենա նստեցրել:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աննա Սեմենովիչի հարազատներն ու ընկերներն ահազանգում են. երգչուհին գրեթե միշտ հարբած է:
61-ամյա ռուսաստանցի հեքիմ Գենադի Մալախովը կոչ է արել անհապաղ փրկել 36-ամյա երգչուհուն եւ դիմել է Սեմենովիչի ընկերներին ու գործընկերներին: Մալախովի խոսքով՝ հարկավոր է հասցնել կնոջը փրկել ալկոհոլիզմից:
«Որպես կանոն, երբ ալկոհոլամոլը հարբում է մարդկանց առջեւ, ուրեմն արդեն չի կարողանում իրեն ղեկավարել: Այդ պատճառով հարկավոր է լրջորեն զբաղվել նրանով, պետք է զրուցել, օգնել: Նա պետք է ինքն իրեն «վերջ» ասի: Ամեն ինչ շատ լուրջ է: Կան նման կլինիկաներ, որտեղ մարդն ապրում է իր կյանքով, աշխատում է, շեղվում սովորական կյանքից: Կան բժիշկներ, որոնք աշխատում են հարբեցողների եւ թմրամոլների հետ: Բայց հայտնի չէ, արդյո՞ք Աննան կընդունի բժշկին: Երբ կամքի ուժը չի բավականացնում կամ ինչ-որ բան չի ստացվում, մարդը, որպես կանոն, ալկոհոլից է սկսում, բայց կարող է ինքնասպանությամբ ավարտել»,- հայտարարել է Մալախովը:

Նրա կարծիքով՝ նման իրավիճակից եւս մեկ ելք կա. հարկավոր է գտնել երկրորդ կեսին եւ ընտանիք կազմել: Ընդ որում՝ Մալախովը երգչուհուն խորհուրդ է տվել օլիգարխի հետ ընտանիք չկազմել:
«Աննան չպետք է բարձր պահանջներ ներկայացնի սիրած տղամարդ ընտրելիս: Առաջին հերթին նա պետք է հուսալի լինի: Կարելի է ընտրել պարզ ընտանեկան մարդու, որի մոտ նա կվերադառնա տուն, իսկ այնտեղ երեխաներ եւ նորմալ ընտանեկան կյանք կլինեն»,- վստահ է Մալախովը:
Աղբյուրը՝ Life.ru